Հանրագիտարան

Ջոն Քենեդի

1917թ.-ի մայիսի 29-ին Բրուկլինում լույս աշխարհ է եկել Ջոն Քենեդին: 1953թ. նա ամուսնացել է բարձրաշխարհիկ Ժակլին Բուվյեի հետ: 1961թ. Քենեդին դարձել է Միացյալ Նահանգների ամենաերիտասարդ նախագահը:

Նոյեմբերի 22-ին նախագահն իր կնոջ`   Ժակլինի հետ, հանդիսավոր կերպով, բաց լիմուզինով անցնում էր Դալլասի կենտրոնով, և հանկարծ դիպուկահարի արձակած երկու փամփուշտ մխրճվում է նախագահի պարանոցի և գլխի մեջ:

 

Նա մահանում է նախքան հիվանդանոց հասնելը: Ջոն Քենեդու սպանությունը համարվում է 20-րդ դարի քաղաքական ամենաաղմկահարույց հանցագործություններից մեկը, որը մինչև օրս էլ հանելուկ է մնում:

 

Քենեդու հուղարկավորությունը տեղի է ունեցել 1963թ.-ի նոյեմբերի 25-ին Արլինգտոնի Ազգային գերեզմանատանը, իսկ սպանված նախագահի կնոջ և եղբայրների կողմից նրա գերեզմանին վառած կրակը շարունակում է անմար մնալ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: