Հանրագիտարան

Դեիզմի միջազգային օր

Մայիսի 1-ին նշվում է Դեիզմի միջազգային օրը: Դեիզմը (Lat. Deus - Աստված) կրոնափիլիսոփայական ուղղվածության աշխարհայացք է: Դեիստները մերժում են գերբնական ու առեղծվածային երևույթների, աստվածային հայտնության և կրոնական դոգմատիզմի գաղափարները:

Միևնույն ժամանակ դեիզմը ենթադրում է, որ տրամաբանական սխեմաները և բնական երևույթների օբյեկտիվ դիտարումը միակ միջոցն է ճանաչելու Աստծուն և իր կամքը:

 

Դեիզմը գնահատում է մարդկային մտքի ազատությունը և ձգտում է հասնել ներդաշնակություն գիտության և Աստծո գոյության գաղափարի միջև, այլ ոչ թե հակադրվել գիտությանը:

 

Դեիզմի հիմնադիրը համարվում է լորդ Հերբերտ Չերբերին (1583-1648թթ.):
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: