Հանրագիտարան

Անգլերենի օր

Ապրիլի 23-ին նշվում է Անգլերենի օրը: Առաջին անգամ Անգլերենի օրը, ինչպես և ՄԱԿ-ի պաշտոնական մյուս լեզուների օրերը, նշել են 2010 թվականին: Պաշտոնական լեզուներին հարգանքի տուրք մատուցելու համար հատուկ օրերի նշանակումն առաջարկել են ՄԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցները: Նոր տոների նպատակն էր բազմալեզու աշխարհի ավանդույթների ամրապնդումը:

Անգլերենի օրը նշելու ամսաթիվը դարձավ Ուիլիամ Շեքսպիրի ծննդյան օրը: Անգլերենի լայնամասշտաբ տարածման հետևանքով նրա շատ երկրպագուներ կարդում են իր գրքերի բնօրինակները:

Այսօր անգլերենը համարվում է միջազգային լեզու: Այդ լեզվով է խոսում ավելի քան մեկ միլիարդ մարդ:
 
Այդ լեզուն ոչ միայն անգլիացիների լեզուն է, այլև ԱՄՆ-ի, Իռլանդիայի, Կանադայի, Մալթայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի բնակիչների:
 
Այն պաշտոնական է համարվում Ասիայի և Աֆրիկայի որոշ երկրներում: Անգլերենը, ինչպես և ֆրանսերենը, համարվում է ՄԱԿ-ի քարտուղարության աշխատանքային լեզուն:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: