Հանրագիտարան

Մալարիայի դեմ պայքարի միջազգային օր

Ապրիլի 25-ը Մալարիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Ամբողջ աշխարհում շուրջ 2 միլիարդ մարդ ապրում է մալարիայի մշտական սպառնալիքի ներքո:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով տարեկան աշխարհում գրանցվում է մալարիայով վարակվածության շուրջ 250 մլն դեպք։

 

Այս հիվանդությամբ վարակվելու ռիսկին ենթարկվում է հիմնականում աղքատ երկրների բնակչությունը, իսկ հիվանդությունը տարածվում է վարակված մոծակների միջոցով:

 

2003 թվականից Հայաստանը, վերանայելով մալարիայի դեմ պայքարի ռազմավարությունը, անցել է մալարիայի դեմ պայքարից դեպի տեղական մալարիայի վերացմանը:
 
2006 թվականից ի վեր Հայաստանում տեղական մալարիայի դեպքեր չեն արձանագրվել:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: