Հանրագիտարան

Ժակ Օֆենբախ

Գերմանացի հրեայի ընտանիքից սերվող ֆրանսիացի երգահան և թավջութակահար, ֆրանսիական օպերետ ժանրի ստեղծողներից մեկը`   Ժակ Օֆենբախ Էբերշտը (ֆրանսերեն՝ Jacques Offenbach, 1819թ. հունիսի 20 - 1880թ. հոկտեմբերի 5), 19-րդ դարի եվրոպական թեթև ժանրի հանրամատչելի երաժշտության առավել ազդեցիկ երգահաններից է, որի ստեղծագործություններից շատերը դեռ այսօր էլ չեն կորցրել իրենց հմայքը և բեմադրվում են խոշորագույն օպերային թատրոններում:

Օֆենբախի բազմաթիվ օպերետներից առավել նշանակալիցներն են՝ «Օրփեոսը ստորգետնյա աշխարհում» (1858թ.), «Չքնաղ Հեղինեն» (1864թ.), «Պերիկոլան» (1868թ.)։

Կյանքի վերջում աշխատել է «Հոֆմանի հեքիաթները» օպերայի վրա, որը մնացել է անավարտ։ Մահացել է 1880թ.-ի հոկտեմբերի 5-ին:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: