Հանրագիտարան

Երգիծանքի և հումորի օր

Ապրիլի 1-ին ողջ աշխարհը նշում է Երգիծանքի և հումորի օրը: ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ ապրիլի մեկը պետականորեն ճանաչվել է որպես Հումորի և երգիծանքի պաշտոնական օր: Սա նշանակալի իրադարձություն էր այն առումով, որ նախ պետությունը կարևորեց հումորի և երգիծանքի դերն ու նշանակությունը, ապա հաղթահարվեց խաբել քարոզող «խրախուսանքը»:

Բոլոր ժամանակներում էլ որակյալ հումորն ու երգիծանքը եղել են զորեղ միջոց ինչպես հասարակական-մշակութաբանական բազմաթիվ խնդիրների, այնպես էլ առօրյա-կենցաղային հոգսերի հաղթահարման կամ գոնե մեղմացման համար:

 

Համաձայն որոշ կարծիքների`   ապրիլի 1-ին Երգիծանքի և հումորի օրը նշելը պայմանավորված է գարնան արևադարձի հետ: Այդ օրվա կապակցությամբ տոնակատարությունները միշտ ուղեկցվել են կատակներով և ուրախությամբ:
 
Մեկ այլ վարկածի համաձայն`   Երգիծանքի և հումորի օրը պայմանավորված է Ֆրանսիայում Նոր տարվա տոնը նշելու հետ: Մինչ հունվարի 1-ին Նոր տարին նշելը, այդ տոնը Ֆրանսիայում նշվել է ապրիլի 1-ին:
 
Տարիներ անց որոշ մարդիկ շարունակում էին Նոր տարին նշել հին տոմարով, և այդ պատճառով նրանց ծաղրում էին`   անվանելով «ապրիլյան խենթեր»:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: