Հանրագիտարան

Բացվել է Չարենցի տուն-թանգարանը

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1964թ. հայ անվանի բանաստեղծի 1935-1937թթ. ապրած բնակարանում: Բացվել է 1975թ. հունվարի 30-ին: Այսօր թանգարանն ընդգրկում է 575 քմ տարածք, վերականգնված է մեմորիալ մասը, իսկ մյուս երեք հարկաբաժիններն զբաղեցնում են հիմնական ցուցադրությունը: Տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, ստեղծագործության, ազգային-հասարակական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է:

Թանգարանում պահպանվում են բանաստեղծից մեզ հասած մասունքներ, նյութեր մեծ քաղաքացու, մեծ բանաստեղծի, թարգմանչի, հրատարակչի մասին, որոնց ընդհանուր թիվը հասնում է 17 հազարի: Հիմնական ‎ֆոնդն ընդգրկում է 7760 թանգարանային նմուշ:

 

Թանգարանի նվիրական մասերից է հուշատունը`   արևելյան ու եվրոպական արվեստների նուրբ, բարձրաճաշակ համադրումով, որտեղ մեծ արժեք է ներկայացնում բանաստեղծի անձնական գրադարանը:
 
Թանգարանն իր հիմնական առաքելությունից բացի, կազմակերպում է ցուցահանդեսներ, գրական-երաժշտական երեկոներ, դասախոսություններ, համերգներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, պոեզիայի օրեր և այլն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: