Հանրագիտարան

Մարո Մարգարյան

Հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի Մարո Մարգարյանը ծնվել է 1915թ. Շուլավերում (այժմ`   Շահումյան ավան`   Վրաստանի Մառնեուլի շրջանում)։ Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1938թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Այնուհետև սովորել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի ասպիրանտուրայում։

Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1935թ.։ 1967-1984թթ. աշխատել է «Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե»-ում։

 

Մ. Մարգարյանի բանաստեղծությունների հիմնական թեման հայրենիքն է, սերը, մարդկային փոխհարաբերությունները։

 

1985թ. պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության շքանշան»-ով։ Մահացել է 1999թ. հունվարի 29-ին, Երևանում: Թաղված է Բյուրականում։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: