Հանրագիտարան

Էմիլ Արթին

20-րդ դարի առաջատար հայազգի մաթեմատիկոս Էմիլ Արթինը (Արթինյան, գերմ. Emil Artin) ծնվել է 1898թ. մարտի 3-ին Ավստրո-Հունգարիայում: Էմմի Նյոթերի հետ միասին համարվում է ժամանակակից հանրահաշվի հիմնադիրը:

Էմիլ Ալթինի հորը նույնպես անվանում էին Էմիլ, նա արվեստի գործերի վաճառական էր, մայրը`   Էմմա Լաուրա-Արթինը, օպերային երգչուհի էր: Արթինի որդու`   Մայքլի խոսքով «Արթինը» հայկական Արթինյան ազգանվան կրճատ տարբերակն է:

 

1904 թվականի սեպտեմբերին ընդունվել է դպրոց: Երբ Էմիլն ութ տարեկան էր, մահացել է նրա հայրը: 1907 թվականի հուլիսի 15-ին մայրն ամուսնացել է գերմանախոս հաջողակ գործարար Ռուդոլֆ Հուբների հետ, ով Ռայխենբերգից էր(ներկայումս`   Չեխիայի Լիբերեց քաղաք):
 
1907 թվականի սեպտեմբերին Էմիլն ընդունվել է Հարավային Չեխոսլովակիայում գտնվող փոքրիկ Ստրոբնից քաղաքի դպրոց, որտեղ սովորելու համար ապրել է տնից հեռու՝ տեղական ագարակներից մեկում: Հաջորդ տարի վերադարձել է Ռայխենբերգ, որտեղ գտնվող դպրոցում էլ սովորել մինչ 1916 թվականը:
 
1916 թվականի հոկտեմբերին Էմիլն ընդունվել է Վիեննայի համալսարան`   կենտրոնանալով մաթեմատիկայի վրա: Մահացել է 1962թ.-ի  դեկտեմբերի 20-ին Գերմանիայում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: