Հանրագիտարան

Սուրեն Աղաբաբյան

Հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Բարդուղի Աղաբաբյանը Հայկական ԽՍՀ 1979 թվականի պետական մրցանակի դափնեկիր է («Եղիշե Չարենց» երկհատոր մենագրության համար) և ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949թ.-ից։

Ծնվել է Ղարաքիլիսա (այժմ`   Վանաձոր) քաղաքում։ 1944թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի եվրոպական լեզուների և գրականության բաժինը։ 1945-1948թթ. սովորել է ՀԽՍՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։

 

1945-1951թթ. աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում որպես բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ, պատասխանատու քարտուղար։ 1950-51թթ.-ին եղել է «Սովետական գրականություն» ամսագրի քննադատության բաժնի վարիչը։ 1954-1986թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում սովետական գրականության բաժնի վարիչ։

 

1950թ.-ին «Գյուղը Նաիրի Զարյանի ստեղծագործության մեջ» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1963թ.-ին «Ակսել Բակունց» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։
 
Կազմել և խմբագրել է «Հայ սովետական գրականության պատմություն» (1966թ., ռուսերեն) աշխատությունը։ Ռուսերեն լույս են տեսել Ստեփան Զորյանին, Նաիրի Զարյանին և Ակսել Բակունցին նվիրված նրա մենագրությունները։
 
1976թ.-ին Մոսկվայում ռուսերեն լույս է տեսել նրա «Հայ գրականություն» բուհական դասագիրքը (հեղինակակիցներ`   Վաչե Նալբանդյան, Սերգեյ Սարինյան)։ 1980թ.-ին Երևանում ռուսերեն լույս է տեսել նրա «Հայ գրականության կերպարները և ոճերը» քննադատական հոդվածների ժողովածուն։ Պարգևատրվել է Պատվո նշան (1972թ.) և Ժողովուրդների բարեկամության (1982թ.) շքանշաններով։ Մահացել է Երևանում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: