Հանրագիտարան

Յարոսլավ Հաշեկ

1883 թվականին Պրահայում է ծնվել Յարոսլավ Հաշեկը`   չեխ գրող-հումորիստ, «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» գրքի հեղինակ, Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից:

Բանկային չինովնիկի պաշտոնը չի հրապուրում ուսումնարանն ավարտած Հաշեկին, և նա հայտնվում է նախ Աֆրիկայում, ապա՝ Մակեդոնիայում, հետո ոտքով կտրում-անցնում է ողջ Ավստրո-Հունգարիան:

 

1904թ.-ին սկսում է հարել անարխիստական շարժմանը, սակայն շուտով հիասթափվում է: Հեղինակ է շուրջ 1500 պատմվածքների, ֆելիետոնների և այլ երկերի։

 

Համաշխարհային հռչակ է ստացել Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ» անավարտ վեպը, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն (Սուրեն Վահունու կողմից)։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: