Հանրագիտարան

Սալոմե Արեշյան

Հայ գրականագետ, բանասիրական գիտությությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Սալոմե Արեշյանը ծնվել է Թիֆլիսում 1913 թվականի հունվարի 5-ին:

1934-ին ավարտել է Լենինգրադի պատմության, փիլիսոփայության, գրականության և լեզվի ինստիտուտը։ 1941-1944-ին դասավանդել է Երևանի պետական համալսարանում։ 

 

1943-44-ին եղել է ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, 1944-46-ին`   «Կոմունիստ» (ռուսերեն) թերթի խմբագիրը։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է ՀՍՍՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան ինստիտուտում`   որպես սեկտորի վարիչ։ 
 
1958-ին դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Հայ մամուլը և ցարական գրաքննությունը» (1957) գիրքը:
 
Մահացել է Երևանում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: