Հանրագիտարան

Անրի Թրուայա

Ֆրանսահայ գրող Անրի Թրուայան ծնվել է 1911թ. Մոսկվայում։ 1918թ.-ին ընտանիքի հետ գաղթել է Ռուսաստանից և 1920թ.-ից հաստատվել Ֆրանսիայում։ Ստացել է իրավաբանական կրթություն։ 1959թ. Թրուայան ընտրվել է ֆրանսիական ակադեմիայի անդամ, ըստ որում՝ «քառասուն անմահներից» մեկը լինելու պատվին արժանացած առաջին օտարագիր գրողն է։
Նրա առաջին վիպակը՝ «Սարդը» (1938թ.), մեծ հռչակ բերեց Թրուայային: Նա արժանացավ հանրահայտ Գոնկուր մրցանակի:
 
Թե՛ այս գործում, թե՛ հետագա երկերում («Քանի աշխարհը կա» (1947թ.) և այլն) նա պատկերել է 20-րդ դարի սկզբի Ռուսաստանի պատմաքաղաքական իրավիճակը և վտարանդիների կացությունը:
 
«Արդարների լույսը» (1959 - 1963թթ.) պատմավեպերի շարքը նվիրված է դեկաբրիստներին, «Ապագայի ժառանգությունը» (1968 - 1970թթ.) եռագրությունը՝ ճորտատիրության վերացմանն ու նարոդնիկական շարժմանը։
 
Թրուայային առավել մեծ հռչակ բերեցին «Սգավոր ձյունը» (1952թ., հայերենով 1973թ.) վիպակը և «Էգլեթիերների ընտանիքը» (1965 - 196թթ., հայերենով 1980թ.) եռագրությունը: Նշվածներից առաջինը ևս արժանացել է գրական հեղինակավոր մրցանակի:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: