Հանրագիտարան

Վազգեն Առաքելյան

Վազգեն Գևորգի Առաքելյանը (ծն. 1941թ.-ի հոկտեմբերի 21-ին) հայ բանաստեղծ է: Ստորագրվում է նաև Վազգեն Առաքել անունով: Ծնվել է ՀԽՍՀ Կոտայքի շրջանի (այժմ Կոտայքի մարզ) Ջրառատ գյուղում։ Ավարտել է Երևանի Սարի թաղի թիվ 70 դպրոցը։
1961-64թթ.-ին սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում։
 
1972թ.-ին ավարտել է Երևանի մարքսիզմ-լենինիզմի երեկոյան համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը։ Առաջին անգամ տպագրվել է չորրորդ դասարանում «Պիոներ կանչ» թերթում և արժանացել թերթի մրցանակին։
 
1967թ.-ից աշխատել է ՀԽՍՀ արդյունաբերական շինարարության մինիստրության «Հայշինտեխկազմ» տրեստի ինֆորմացիայի բաժնում որպես խմբագիր։ Արժանացել է Դանիել Վարուժանի անվան մրցանակի։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: