Հանրագիտարան

Լեզուների օր (Եվրոպա)

2001թ.-ից սեպտեմբերի 26-ը նշվում է որպես Լեզուների եվրոպական օր: Օրվա նպատակն է զարգացնել աշխարհում լեզուների դասավանդումը, խթանել յուրաքանչյուր եվրոպացու լեզվական իմացության աճը:
Օտար լեզուների տիրապետման երևույթը վաղուց է ուսումնասիրվում: Ինչու՞ որոշ մարդկանց դժվար է տրվում անգամ մայրենի լեզուն, իսկ ուրիշները հեշտությամբ ընկալում են մի քանի օտար լեզուներ:
 
Արդյո՞ք դա լարված աշխատանքի արդյունք է, թե՞ բավական է միայն գենետիկ հակումը: Իհարկե, մի կողմից կարևոր է տաղանդը, մյուս կողմից, որքան էլ տարօրինակ թվա, ժամանակի պահանջը:
 
Ի դեպ, ԵԽ օրգանների ընդունած բոլոր որոշումները թարգմանվում են բոլոր պաշտոնական լեզուներով և ԵԽ քաղաքացիներն իրավունք ունեն ԵԽ դիմել ու պատասխան ստանալ յուրաքանչյուր պաշտոնական լեզվով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: