Հանրագիտարան

Արտակարգ իրավիճակների աշխատողի օր (ՀՀ)

1997 թվականի սեպտեմբերի 4-ին ստեղծվում է արագ արձագանքման փրկարարական ջոկատը`   դնելով համակարգի զարգացման հիմքը: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր արդեն տարածաշրջանի ազդեցիկ համակարգերից է:

Հայ փրկարարների աշխատանքային փորձը բավականին մեծ է`   հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից հետո նրանք ԽՍՀՄ-ի տարբեր ծայրերից ժամանած կամավորների հետ բազմաթիվ մարդկանց կյանքեր փրկեցին:

 

Սպիտակի երկրաշարժից քաղած դասերից ամենամեծը Հայաստանում և ԽՍՀՄ կազմի մեջ մտնող մնացած երկրներում փրակարարական ծառայությունների ստեղծումն էր: 

 

Արտակարգ իրավիճակների աշխատակցի օրը համակարգի աշխատողների համար նշանավորվել է Արտակարգ իրավիճակների նախարարության նորակառույց շենքի բացմամբ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: