Հանրագիտարան

Հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգայնորեն չճանաչված պետություն է: ԼՂՀ-ն կազմավորվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում:
Այդ օրը Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստը`   բոլոր մակարդակի խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ, ընդունել է հռչակագիր ԼՂՀ-ի մասին`   ԽՍՀՄ օրենսդրական նորմերին, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված ժողովրդի ինքնորոշման իրավունքին համապատասխան: 
 
1991թ.-ի դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեին մասնակցածների 99.89%-ը կողմ է քվեարկել Ադրբեջանից անկախանալու որոշմանը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1992թ. հունվարի 6-ին ԼՂՀ Գերագույն խորհուրդն (խորհրդարան) ընդունել է «Հռչակագիր պետական անկախության մասին»:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: