Հանրագիտարան

Օտտո ֆոն Բիսմարկ

Օտտո ֆոն Բիսմարկը ծնվել է 1815 թվականի ապրիլի 1-ին Բրանդենբուրգյան պրովինցիայում (ներկայում՝ Սաքսոնիա-Անհալտ)՝ մանր ազնվականների ընտանիքում։ 1822-1827 թթ. Օտտոն սովորել է Պլամանի դպրոցում, որտեղ հատուկ ուշադրություն էր դարձվում սովորողների ֆիզիկական դաստիարակությանը։
12 տարեկան հասակում նա թողեց Պլամանի դպրոցը, բայց շարունակեց մնալ Բեռլինում՝ հաճախելով Ֆրիդրիխ Մեծի անվան գիմնազիան: Երբ լրացավ Օտտոյի 15 տարին, նա տեղափոխվեց «Մոխրագույն վանքի մոտ» գիմնազիա:
Գիմնազիան ավարտելուց հետո նա սկսում է սովորել Գեորգ Ավգուստի համալսարան (Գյոտինգեն): Բեռլինի Նոր մայրաքաղաքային համալսարանում դիսերտացիա է պաշտպանել քաղաքական տնտեսության և փիլիսոփայության թեմայով:
 
1862թ.-ին Բիսմարկին նշանակում են կառավարության ղեկավար, և սկսվում է Բիսմարկ կանցլերի դարաշրջանը: 1888թ. մահանում է Վիլհելմ 1-ինը, որից անմիջապես հետո մահանում է Ֆրիդրիխ 3-րդը, իսկ Վիլհելմ 2-րդ կայսեր հետ հակամարտությունը հանգեցնում է Բիսմարկի պաշտոնաթող լինելուն (1890թ.-ի մարտի 20-ին):
 
Մնացած կյանքը Բիսմարկն անցկացնում է Համբուրգի մոտ գտնվող Ֆրիդրիխսրուի իր կալվածքում՝ հազվադեպ դուրս գալով այնտեղից: Հենց այնտեղ էլ նա վախճանվում է 1898թ.-ի հուլիսի 30-ին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: