Հանրագիտարան

Միրեյ Մատյո

Աշխարհահռչակ ֆրանցիացի երգչուհի Միրեյ Մատյոն ծնվել է 1946թ.-ի հուլիսի 22-ին Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում: Մատյոյի ընտանիքն ուներ14 երեխա: Ընտանիքն աղքատ էր ապրում: Միայն 8-րդ երեխայի ծնունից հետո նրանք 4 սենյականոց բնակարան են ստանում:
13 տարեկանում Միրեյը թողնում է դպրոցը, որտեղ շատ վատ էր սովորում, և սկսում է աշխատել գործարանում: Նրա միակ զբաղմունքը երգեցողությունն էր: Նա երգում էր եկեղեցական երգչախմբում:
 
Համաշխարհային ճանաչման իր առաջին քայլերը Միրեյ Մատյոն սկսել է 16 տարեկանում: Նա հաղթել է երիտասարդ տաղանդների մրցույթում:
 
Այնուհետև մասնակցել է Փարիզում տեղի ունեցող «Հաջողության խաղ» հեռուստաշոուին, որտեղ ծանոթացել է իր ապագա պրոդյուսեր Ջոնի Սթարքի հետ: Վերջինս նրան համաշխարհային հռչակ է բերել:
 
Իրական ճանաչում նրան բերել են 1966թ. 100 միլիոնից ավել վաճառված ձայնասկավառակները: Մատյոն նկարահանվել է նաև ֆիլմերում: Համերգային շրջագայություններով հանդես է եկել բազմաթիվ երկրներում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: