Հանրագիտարան

Աբիգ Ավագյան

Հայ արձակագիր Աբիգ Ավագյանը (1919թ., սեպտեմբերի 14 - 1983թ., հունվարի 25) ծնվել է Թեհրանում (Իրան)։ Նախնական կրթությունն ստացել է տեղի հայկական, պարսկական, ֆրանսիական դպրոցներում և ամերիկյան քոլեջում։
1939թ. զորակոչվել է բանակ և որպես ռազմական օդաչու ծառայել մինչև 1941թ.-ը։ 1946թ.-ին ներգաղթել է Հայաստան։ 1957թ.-ին ավարտել է ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացները (Մոսկվա)։
 
1959-83թթ.-ին որպես խորհրդական աշխատել է Հայաստանի գրողների միությունում։
Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքով լույս են տեսել ռուսերեն։
Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Մահացել է Երևանում։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: