Հանրագիտարան

Համբարձում Առաքելյան

Համբարձում Առաքելյանը (1855թ. ապրիլի 29 - 1918թ. հուլիսի 6) եղել է Շուշիի Ռեալական համալսարանի և Թեմական դպրոցի տեսուչ։ Հիմնել է Կովկասյան հայկական բարեգործական միության Շուշիի մասնաճյուղը։ 1915թ. Թիֆլիսում ստեղծել է Հայազգի փախստականների օգնության հանձնաժողովը։ Հրատարակել է «Արոր» թերթը, կազմել է «Հանրագիտական բառարանը»։
«Մշակը» (սկզբում՝ շաբաթաթերթ) արծրունյան շրջանում համախմբել է ժամանակի առաջադեմ հասարակական գործիչներին ու գրողներին (Պերճ Պռոշյան, Գաբրիել Սունդուկյան, Ալեքսանդր Շիրվանզադե և ուրիշներ), կարևոր դեր է կատարել հայ ժողովրդի մշակութային-լուսավորական կյանքում, զգալիորեն նպաստել հայ նոր գրականության զարգացմանը:
 
Հատկանշական է Րաֆֆու աշխատակցությունը թերթին: Նրա հրապարակախոսական հոդվածները, ինչպես նաև շարունակաբար տպագրվող ազգային-ազատագրական պայքարի կոչող երկերը, ավելի են բարձրացրել թերթի հեղինակությունը և ընդլայնել ազդեցության ոլորտը:
 
Ռուսական առաջին հեղափոխության (1905-1907թթ.) տարիներին ազգային հարցը եղել է «Մշակ»-ի ուշադրության կենտրոնում: 1917թ. պաշտպանել է ժամանակավոր կառավարությանը, մերժել Հոկտեմբերյան հեղափոխությունը և սատարել Անդրկովկասում ազգայնական կուսակցությունների քաղաքականությանը: 
 
Փակվել է Վրաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո: «Մշակի» խմբագիրներ են եղել Ալեքսանդր Քալանթարը, Համբարձում Առաքելյանը, Լեոն (Առաքել Բաբախանյան), Տիգրան Հախումյանը և ուրիշներ: Համբարձում Առաքելյանը մահացել է 1918թ. Թիֆլիսում։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: