Հանրագիտարան

Մարզական լրագրողի միջազգային օր

1924թ. հուլիսի 2-ին Փարիզում ստեղծվել է սպորտային մամուլի Միջազգային ասոցիացիան (AIPS), որին այսօր անդամակցում է մարզական լրագրողների 155 ազգային միություն։
Պաշտոնապես այս օրը նշվում է 1995թ.-ից։ Մարզական լրագրողի միջազգային օրվա կապակցությամբ AIPS-ը և մարզական լրագրողների ազգային ասոցիացիաները կազմակերպում են տոնական նիստեր և միջոցառումներ։
 
Սպորտը եղել և մնում է այն ուժը, որը միավորում է ոչ միայն անհատ մարդկանց, այլև երկրներին և աշխարհամասերին:
 
Սպորտային լրագրողը մեկնաբանում է սպորտին առնչվող լուրերը և տարածում է դրանք ռադիոյի, հեռուստատեսության, համացանցի միջոցով:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: