Հանրագիտարան

Նիկոլո Մաքիավելի

Նիկոլո Մաքիավելին իտալացի գրող է, պատմաբան, փիլիսոփա, քաղաքական գործիչ: Նա ծնվել է Սան-Կաշանո գյուղում 1469թ. մայիսի 3-ին: Կրթության շնորհիվ ամբողջությամբ տիրապետում էր լատինական և իտալական դասականներին:
Նա ապրում էր այնպիսի ժամանակաշրջանում, երբ Հռոմի պապը տիրապետում էր ամբողջ բանակին, իսկ իտալական հարուստ քաղաք-պետությունները մեկը մյուսի հետևից անցնում էին Ֆրանսիայի, Իսպանիայի և Հռոմի տիրապետության տակ:
 
1494թ. Ֆլորենցիան վերականգնում է իր հանրապետությունը, և երկրից վտարում են Մեդիչիների ընտանիքին, որն ավելի քան 60 տարի իշխանության գլուխ էր կանգնած: 4 տարի անց Մաքիավելին անցնում է պետական ծառայության որպես քարտուղար և դեսպան:
 
Նա ուժեղ պետական իշխանության կողմնակից էր, որի ամրացման համար ընդունելի էր համարում ցանկացած միջոցի կիրառումը, ինչն արտահայտել և հիմնավորել է իր նշանավոր «Տիրակալը» երկում (հրատ. է 1532թ.):
 
Գրել է նաև «Մտորումներ Տիտոս Լիվիոսի առաջին դետադայի վերաբերյալ», «Ֆլորենցիայի պատմությունը», կենսագրություններ, կատակերգություններ և այլն:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: