Հանրագիտարան

Փողաշուշան (կալա)

Կալան պատկանում է նվիկազգիների ընտանքին: Հայրենիքը Հարավային Աֆրիկան է: Բազմամյա, պալարավոր բույս է: Ծաղկակիր ցողունի երկարությունը կարող է հասնել մինչև 1 մ:

Կան կալայի սպիտակ և գունավոր տեսակներ: Մեր մոտ տարածված է սպիտակ տեսակը: Տերևները բավական խոշոր են, երկար, սրածայր, նստած են երկար տերևակոթերի ծայրին: Կալան էլեգանտ ծաղիկ ունի: Այն խոշոր, ձագարաձև և մաքուր սպիտակ է, արձակում է թեթև, բայց խեղդող վանիլային բուրմունք: Ծաղկում է գարնանը:

 

Բույսը տան մեջ ամռանը պետք է դնել  ստվերոտ մասում, կարելի դնել նաև պատշգամբում՝  ստվերոտ հատվածում: Աշնանը կալային կարելի է դնել լուսամուտագոգին, որտեղ ավելի տաք է: Կալան քմահաճ բույս չէ, սակայն պահանջկոտ է հողի բերրիության նկատմամբ:

 

 Որպես կիսաճահճային բույս՝ կալան աճման ընթացքում պահանջում է մեծ քանակությամբ խոնավություն, սակայն հանգստի շրջանում ջրելն աստիճանաբար պետք է դանդաղեցնել մինչև 10 օրը մեկ անգամ: Կալան բազմացվում է թփիկի բաժանմամբ և սերմերով:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: