Հանրագիտարան

Բույսերի թառամում

Բույսերը թառամում են, երբ մակաբույծ միկրոօրգանիզմներով ախտահարվում են նրա առանձին մասերը, վնասվում են արմատները, տերևներից ջուրն արագ գոլորշիանում է: Բույսերի թառանման հարուցիչներն ապրում են հողում կամ բույսերի մնացորդներում և արմատների միջոցով թափանցում են բույսի անոթային համակարգ:
Ջրային ռեժիմի խախտման հետևանքով առաջացող բույսերի թառամումը կարող է լինել ժամանակավոր (կարճատև) և տևական: Ժամանակավոր թառամում առաջանում է, երբ հողից բույսին անցնող ջուրը չի հասցնում բավարարել բույսերի կողմից ջրի ծախսը, սակայն տերևային գոլորշացման թուլացման դեպքում ջրային հաշվեկշիռը և բույսի բնականոն վիճակը վերակագնվում են:
 
Բույսերի տևական թառամումն առաջանում է, երբ հողում բույսի համար շատ քիչ ջուր է մնում (կամ ընդհանրապես չի մնում) և ջրի պակասը չի լրացվում նույնիսկ գիշերային ժամերին:
 
Բույսերի թառանման դեպքում աճը կանգ է առնում, խանգարվում են լուսասինթեզը, շնչառությունը, բջիջները մահանում են: Տևական թառանման դեպքում բույսը չորանում է: Բույսերի թառամումը կանխում են ոռոգման միջոցով, բարելավում են բույսերի հանքային սնուցումը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: