Հանրագիտարան

Խաղողի այգու հողամշակումը

Խաղողի այգու հետ տարվող խնամքի միջոցառումներից մեծ կարևորություն ունի հողի մշակումը: Այգու հողի ամենամյա մշակման հիմնական նպատակն է հողում ստեղծել նպաստավոր պայմաններ:
Հողի ճիշտ մշակումով պահպանվում է արգավանդությունը, նվազում է հողի մակերեսից ջրի գոլորշիացումը: Վազի վեգետացիայի ընթացքում հողը պետք է լինի փուխր և զերծ մոլախոտերից:
 
Այգու հողն անհրաժեշտ է փխրեցնել տարեկան մի քանի անգամ: Աշնանը կամ վաղ գարնանը բերքատու այգում հողը պետք է փորել 25-30 սմ, երիտասարդ այգում՝ 20 սմ խորությամբ: Խորհուրդ է տրվում այգին փորել աշնանը, որը նպաստում է հողում խոնավության կուտակմանը:
 
Խաղողի վազը հողի նկատմամբ քիչ պահանջկոտ է, սակայն բերքատվությունը բարձրացնելու համար կարևոր է պարարտացնել և սնուցել հողը: Խաղողի վազերի պարարտացման համար օգտագործում են օրգանական և հանքային պարարտանյութեր: 
 
Օրգանական պարարտանյութերից կիրառում են կիսափտած գոմաղբը, թռչնաղբը, տորֆը և այլն: Դրանք կարելի է տալ 3 տարին մեկ, այգեփորի ժամանակ, կիսափտած գոմաղբը կամ տորֆը յուրաքանչյուր վազին 10-15 կգ:
 
Այգեփորից անմիջապես առաջ պարարտանութերը պետք է ցրել վազերի բների շուրջը և հողը, խոր փորելով, մտցնել նրա մեջ: Գարնանը կատարած պարարտացումից անմիջապես հետո պետք է ջրել:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: