Հանրագիտարան

Հրդեհ ավտոմեքենայում

Ավտոմեքենայում կրակը համարյա միշտ բռնկվում է շարժիչի ծածկոցի տակ՝ բենզին մատակարարող խողովակը պատռվելու կամ գազի բալոնում (կարբյուրատոր) այրման հետևանքով: Նման դեպքերում անհրաժեշտ է բանալին հանել այրման փականից և հպիչներն իրարից բաժանել:

Եթե մեքենան գազով է աշխատում, ապա փակում են բեռնախցիկում գտնվող վառելիքի բաքի վրայի փականները: Դրանից հետո կրակմարիչի շիթն ուղղում են բոցի հիմքի վրա:

Եթե ձեռքի տակ չկա կրակմարիչ, ապա կրակը մարելու նպատակով կարելի է օգտագործել ավազ, հող, ոչ սինթետիկ ծածկոց, հագուստ: Արդյունավետ է նաև ջրով լի փաթեթը, որը կարելի է ուժեղ նետել ավտոմեքենայի՝ բոցով պատված հատվածի վրա:

Ավտոմեքենայում բռնկված հրդեհի ժամանակ հարկավոր է ձեռնարկել հետևյալ քայլերը.

  • Եթե կրակն ընդգրկել է մեքենայի հետևի մասը, որտեղ գտնվում է բենզինի բաքը, ապա միակ բանը, որ մնում է անել՝ մեքենայից արագ հեռանալն է: Կինոնկարների այն տեսարանները, որտեղ ավտոմեքենան պայթում է, կյանքում բավական հազվադեպ են: Դա կարող է տեղի ունենալ, եթե բենզինի բաքը գրեթե դատարկ է կամ մեքենան աշխատում է գազասարքով:
  • Եթե հրդեհն ընդգրկել է ավտոմեքենայի սրահը, ապա պետք է հաշվի առնել, որ վտանգը մեծ է: Կրակն արագ տարածվում է կտորից, պլաստիկ և սինթետիկ թելերից կազմված երեսպատվածքով:
  • Եթե կան տուժածներ, ապա անհրաժեշտ է նրանց տեղափոխել առավել անվտանգ վայր:
  • Անհրաժեշտ է կանչել օգնություն (բժշկական և տեխնիկական), կապ հաստատել հրշեջների, փրկարարների, ոստիկանների հետ:
  • Հետևել, որ բենզինի արտահոսք չլինի, այլապես ծխախոտը կամ մի փոքր ցնցումը կարող են հրդեհի պատճառ դառնալ:

Աղբյուրը՝ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: