Հանրագիտարան

Ի՞նչ չի կարելի անել այրվածքների դեպքում

Անհրաժեշտ է անդրադառնալ այն գործողություններին, որոնք արգելվում է անել այրվածքների ժամանակ:

Հիշեք, որ սխալ ցուցաբերած օգնությունը հաճախ հանգեցնում է բարդությունների և լրացուցիչ տառապանքների պատճառ դառնում:

  • Երբեք մի´ փորձեք այրվածքի վրա քսել ձեթ, յուղ, կարագ կամ նման այլ միջոցներ: Պատելով այրվածքային մակերեսը՝ դրանք խանգարում են ջերմատվությանը, փոխում այրվածքի տեսքը, դժվարացնում ախտորոշումն ու բուժումը, խորացնում ծանրության աստիճանը: Բացի այդ, դրանք կարող են վարակի աղբյուր դառնալ:
     
  • Այրվածքի վրա մի´ քսեք ձվի դեղնուց, կենդանական ծագման ճարպեր, կաթնամթերք (մածուն, թթվասեր):
     
  • Այրվածքի վրա մի´ լցրեք սպիրտ, օղի, այրվածքային մակերեսը մի´ մշակեք յոդով կամ սպիրտ պարունակող այլ հեղուկներով:
     
  • Մի´ պոկեք մարմնին կպած հագուստը, որպեսզի մաշկը լրացուցիչ չվնասեք:
     
  • Մի´ բացեք և մի´ վնասեք բշտիկները, այլապես էապես կմեծանա վարակի ներթափանցման վտանգը:
     
  • Այրվածքը մշակելու ժամանակ մի՛ շնչեք այրվածքի վրա:
     
  • Մի՛ դիպեք այրվածքին:
     
  • Ջրով մի՛ սառեցրեք խորը թափանցող կամ էլեկտրական այրվածքները:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: