Առողջապահություն

Ինչպես պաշտպանել սիրտը շոգից

Ջերմաստիճանի յուրաքանչյուր տատնում բացասաբար է ազդում մեր օրգանիզմի, մասնավորապես՝ սրտանոթային համակարգի վրա, սակայն ամենից վտանգավորը շոգն է:
Շոգին մեր անոթներն ընդլայնվում են, ինչի պատճառով ճնշումն ընկնում է և սիրտն ստիպված է լինում ավելի ծանր աշխատել, որպեսզի հասցնի օրգաններին արյուն և թթվածին մատակարարել: 
 
Եթե սիրտը հիվանդ է, ապա այդ ծանրաբեռնվածությունը կարող է նրան լուրջ վնաս հասցնել և մի շարք բարդացումներ առաջացնել, նույնիսկ`   մահացու: Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, թե ինչպես կարող եք պաշտպանել սիրտը շոգից:
 
Նախ և առաջ խորհուրդ է տրվում խուսափել շոգից և ջանալ առանց անհրաժեշտության ցերեկը տնից դուրս չգալ, հատկապես՝ ժամը 12-ից 17-ին, երբ արևն ամենից ավելի վառ է լուսավորում:
 
Եթե, այնուամենայնիվ, անհրաժեշտ է ինչ-որ տեղ գնալ, ապա ցանկալի է ազատ հագուստ կրել և գլուխը լայնեզր գլխարկով ծածկել: Եթե հակացուցումներ չկան, ապա ցանկալի է շատ ջուր խմել՝ օրական 2-2.5լ, իսկ սննդակարգում ներառել մրգեր և բանջարեղեն:
 
Ֆիզիկական ծանրաբեռնվածության ինտենսիվությունն ավելի լավ է նվազեցնել, բայց չպետք է ամբողջությամբ հրաժարվել դրանից: Խորհուրդ է տրվում գիշերն օդորակիչ չմիացնել և փոխարենը բացել պատուհաններն ու դռները:
 
Աղբյուրը՝ Med.news.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: