Հանրագիտարան

Ի՞նչ անել տանը կայծակի ժամանակ

Եթե կայծակի ժամանակ գտնվում եք տանը (մասնավորապես՝ գյուղական վայրերում, ամառանոցում, սեփական տանը), ապա՝
  • Փակեք բոլոր պատուհանները, դռները, օդափոխության անցքերը և ծխատար խողովակները:
     
  • Գնդաձև կայծակից խուսափելու համար հնարավորինս բացառեք սենյակներում օդափոխությունը կամ միջանցիկ քամու առկայությունը:
     
  • Տնից դուրս եկեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
     
  • Հեռու մնացեք պատուհաններից, ապակեպատ դռներ ունեցող արտաքին պատերից:
     
  • Մի´ բարձրացեք ձեղնահարկ կամ տանիք:
     
  • Չի´ կարելի օգտվել վառարանից, քանի որ տաք ծուխը կարող է «գրավել» կայծակին (տաք օդի էլեկտրահաղորդականությունը մեծ է):
     
  • Չի´ կարելի խոսել հեռախոսով, քանի որ կայծակը հաճախ է հարվածում հեռախոսասյուների միջով ձգված լարերին. Դուք կարող եք էլեկտրահարվել:
     
  • Էլեկտրահարվելուց խուսափելու նպատակով չի թույլատրվում կայծակի ժամանակ միացնել ռադիոն, հեռուստացույցը և այլ էլեկտրասարքավորումներ: Խորհուրդ է տրվում դրանց խրոցները հանել վարդակներից:
     
  • Չի´ կարելի դիպչել այն ամենին, ինչը կապված է դրսի հետ՝ ջրի ծորակին, ջեռուցման մարտկոցներին և խողովակներին, հեռուստացույցի ալեհավաքին. Դուք կարող եք էլեկտրահարվել:
Աղբյուրը՝ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: