Հանրագիտարան

Շանթարգել

Շանթարգելը կայծակներից պաշտպանվելու լավագույն և ամենահուսալի միջոցն է: Դա հատուկ սարքավորում է, որը տեղադրում են տների և շենքերի ամենաբարձր կետում՝ շինությունները կայծակի հարվածի կործանարար հետևանքներից պաշտպանելու համար:
Շանթարգելը բաղկացած է 3 մասից՝ մետաղական ձող, հողակցված մաս և դրանք իրար կապող լար՝ հաղորդիչ: Շանթարգելն իր վրա է վերցնում կայծակի հիմնական հարվածները, քանի որ կայծակը սովորաբար հարվածում է այն ամենին, ինչն ամենաբարձրն է և լավ հաղորդակցված:
 
Այս գաղափարը ծագել է մեզնից հազարավոր տարիներ առաջ դեռևս հին հույների մոտ, որոնք որպես շանթարգել օգտագործում էին ոսկեզօծ սյուներ՝ հողակցելով ոսկեզօծ ձողերով: 1780 թվականին առաջին անգամ իր տան տանիքին շանթարգել է տեղադրել Ֆրանսիայի Սենտ Օնորե փոքրիկ քաղաքի բնակիչներից մեկը: 
 
Ցանկալի է, որպեսզի ապահովության համար հաղորդակցվեն նաև վառարանների մետաղյա ծխնելույզները, հեռուստացույցի՝ տանիքին տեղադրվող ալեհավաքները, անձրևաջրերի ջրհորդան խողովակները, տանիք տանող մետաղյա աստիճանները:
 
Ամպրոպի ժամանակ քաղաքում գտնվելն առավել անվտանգ է, քանի որ բարձրահարկ շենքերը և մետաղյա կառուցվածքները շանթարգելի դեր են կատարում:
 
Աղբյուրը՝ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: