Հանրագիտարան

Պետականության օր (Չեռնոգորիա)

Հուլիսի 13-ին Չեռնոգորիայում նշում են Պետականության օրը: Օրվա ընտրությունը պատահական չէ. այն պայմանավորված է պատմական երկու կարևորագույն փաստով՝ 1878թ.-ի այդ օրը Բեռլինի կոնգրեսը ճանաչեց Չեռնոգորիան աշխարհում 27-րդ անկախ պետությունը, բացի այդ, 1941թ.-ի հուլիսի 13-ի գիշերը Չեռնոգորիայում բռնկվեց ըմբոստություն ընդդեմ երկրի տարածքը օկուպացրած իտալական կառավարության:

Չեռնոգորիան (Չեռնոգորերեն՝ Crna Gora / Црна Гора) երկիր է Եվրոպայի հարավ-արևելքում։ Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Պոդգորիցան է։ Հյուսիսից սահմանակից է Սերբիային ու Բոսնիա և Հերցեգովինային, արևելքից՝ Ալբանիային և Կոսովոյին, արևմուտքից՝ Խորվաթիային և Ադրիատիկ ծովին։

 

Երկրի տարածքի մեծ մասը գտնվում է Դինարյան բարձրավանդակում (առավելագույն բարձրությունը 2522 մ՝ Դուրմիտոր լեռ), հարավ-արևմուտքում Չեռնոգորիայի կարստային սարավանդն է։ Արդյունաբերության առաջատար ճյուղը հանքարդյունահանությունն է։
 
Կան տեքստիլ, սննդի, նավանորոգման, մետաղամշակման ձեռնարկություններ։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղն անասնապահությունն է։ Մշակվում են ձիթենի, եգիպտացորեն, գարի, կարտոֆիլ։ Զբաղվում են նաև պտղաբուծությամբ (սալոր, թուզ, նուռ, նուշ, նարինջ, մանդարին, կիտրոն)։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: