Հանրագիտարան

Դելֆինների ու կետերի տոն

Հուլիսի 23-ին նշվում է ամենաբարի տոներից մեկը՝ Կետերի ու դելֆինների պաշտպանության միջազգային օրը: Տոնն սկսել է նշվել 1986թ.-ից, երբ Կետորսության միջազգային հանձնաժողովը արգելեց կետերի ու դելֆինների որսն ու արդյունահանումը:
Յուրաքանչյուր տարի մի շարք կազմակերպություններ ակցիաններ են իրականացնում՝ ահազանգելով կենդանական աշխարհի եզակի տեսակներին սպառնացող վտանգի մասին: Այդ վտանգի տակ են նաև դելֆիններն ու կետերը:
 
Անգամ Նոր Զելանդիայում`    Ծովակալության ծոցում, մի դելֆին 30 տարի շարունակ ուղեկցում էր նավերը, և նրա պաշտպանության համար հատուկ օրենք էր ընդունվել: Ի դեպ, հուլիսի 23-ը միակ օրը չէ, երբ նշում է այս տոնը: Ավստրալիայում կետերի ու դելֆինների միջազգային օրը նշվում է հուլիսի 2-ին, իսկ Ամերիկայում հունիսի 21-ին:
 
Կետերը և դելֆինները պատկանում են ջրային կաթնասունների կետանմանների կարգին: Մարմնի շրջահոսուն ձևով, հարթ մաշկով և ջրային միջավայրում լավ հարմարվելու ունակությամբ կետանմանները նման են ձկներին, սակայն նրանք ծնում են ձագեր և նրանց սնում կաթով:
 
Ըստ հունական մի լեգենդի՝ դելֆինն ամեն օր ծովածոցով մի տղայի էր տանում դպրոց ու հետ բերում: Ստացվել է այնպես, որ տղան հիվանդացել ու մահացել է: Իր փոքրիկ բարեկամին երկար սպասելով`   կարոտից մեռել է նաև դելֆինը: Այնպես որ, շնորհավոր ձեր տոնը, բարի կենդանիներ:
 
Աղբյուրը՝ Mocak.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: