Հանրագիտարան

Անկախության օր (Վրաստան)

Վրաստանում Անկախության օրը նշվում է ամեն տարի`   մայիսի 26-ին՝ ի նշան ռուսական կայսրությունից (1918թ.) և Սովետական միության տիապետությունից անկախանալու:
Չնայած Սովետական միությունից անկախությունը նրանք ստացել են 1991թ.-ի ապրիլի 9-ին՝ այնուամենայնիվ Անկախության օրը՝ որպես պետական տոն, նշում են մայիսի 26-ին: 
 
1917թ.-ի Ռուսաստանի բուրժուական հեղափոխությունը հանգեցնում է միապետութան տապալմանն ու կայսրության փլուզմանը: Այս նույն ժամանակ էլ Վրաստանում կազմավորվեց Ազգային խորհուրդը, որն էլ փաստորեն կառավարում էր երկիրը:
 
Ըստ Վրաստանի ազգային խորհրդի որոշման՝ 1918թ.-ի մայիսի 26-ին Վրաստանը հռչակվեց որպես անկախ պետություն, իսկ Նոե Ջորդանիան ընտրվեց որպես նորանկախ պետության նախագահ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: