Հանրագիտարան

Ելիզավետա II թագուհու ծննդյան տարեդարձը

Միացյալ Թագավորության միապետ Ելիզավետա II թագուհին, ով իր պետության ու ժողովրդի խորհրդանիշն է համարվում, ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին, սակայն նրա ծննդյան օրը Մեծ Բրիտանիայում պաշտոնապես նշում են հունիս ամսվա առաջին հանգստյան օրերին որպես համազգային մեծ տոն:
Այդ օրը տեղի են ունենում համայնական միջոցառումներ, մասնավորապես՝ «Ազգային գերբի կամ դրոշի հանդիսավոր դուրս բերումը» (Trooping the Colours), արքայական հեծյալ պահակազորի շքերթը (Horse Guards Parade), ինչպես նաև "Hype Park"-ում շքեղ հրավառություն ու համերգով ուղեկցվող երեկույթ:
 
Հարկ է նշել նաև, որ տարբեր օրերի թագուհու ծնունդը հանդիսավոր կերպով նշում են նաև Ավստրալիայում, Կանադայում, Նոր Զելանդիայում, Բերմուդյան կղզիներում և Անգլիային ենթակա նախկին գաղութներում:
 
Սակայն ամենուր չէ, որ ողջունում են նմանօրինակ տոնը: 2007թ.-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում մի խումբ ուսանողներ հավաքվել էին Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև`   պահանջելով դադարեցնել Ելիզավետա II թագուհու ծննդյան օրվա միջոցառումները:
 
Իրանի իշխանությունները ստիպված էին եղել անգամ դեսպանատունը շրջապատել ոստիկանության հատուկ ջոկատայիններով միջոցառման մասնակիցներին ագրեսիվ ցուցարարներից պաշտպանելու նպատակով:
 
Մուսուլմանական մի շարք երկրներում ևս բացառություն չեն համանման ցույցերը «թագուհու պաշտամունքի դեմ»: Այնուհանդերձ, շնորհավորենք Ելիզավետա թագուհուն`   մաղթելով նրան առողջություն ու նորանոր նվաճումներ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: