Ֆուտբոլ

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՀՀ ֆուտբոլի 2014թ. <<ՀՖՖ - Կոկա-Կոլա>> գավաթի
հանրակրթական դպրոցների մրցաշարի


Նպատակը և խնդիրները

1. Մասսայականացնել և զարգացնել ֆուտբոլ մարզաձևը ՀՀ հանրակրթական դպրոցներում:
2. Նպաստել մասսայական և մանկապատանեկան ֆուտբոլի հետագա զարգացմանը:
3. Ի հայտ բերել <<ՀՖՖ - Կոկա-կոլա>>-ի գավաթակրին և մրցանակակիրներին:

Մրցաշարի ղեկավարումը և հսկողությունը

1. Մրցաշարի ընդհանուր ղեկավարումը և հսկողությունը իրականացվում է ՀՖՖ-ի կողմից;
2. Բոլոր խաղերին ՀՖՖ-ի կողմից կնշանակվեն պատասխանատուներ`
ՀՖՖ մասսայական բաժնի հրահանգիչներ և մարզերի ներկայացուցիչներ:
3. Երկրորդ փուլի խաղերը կսպասարկեն ՀՖՖ-ի կողմից նշանակված մրցավարները:

Մասնակիցները

1. Մրցաշարին թույլատրվում է մասնակցել հանրակրթական դպրոցների 2000-2001թթ. ծնված տղաները և 1999-2001թթ. ծնված աղջիկները:
2. Առաջին փուլ` ՀՀ մարզերի, Լ.Արցախի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների թիմերը:
3. Երկրորդ փուլ` Երևան քաղաքից 10 թիմեր, ՀՀ մարզերից և Լ.Արցախի երկուական թիմեր:

Անցկացման վայրը ու ժամկետները

1. Մրցումները կանցկացվեն արհեստական խոտածածկերով խաղադաշտերում, միջնա-
կարգ դպրոցների մարզադահլիճներում, խաղահրապարակներում:
2. Մրցաշրը կանցկացվի հետևյալ ժամկետներում`
- առաջին փուլ` ս/թ. ապրիլի 15-ից մայիսի 14-ը,
- երկրորդ փուլ` ս/թ. մայիսի 21-ից հունիսի 8-ը:

Թիմերի հայտերը

1. Թիմերին թույլատրվում է հայտավորել 12 ֆուտբոլիստ(ուհի) /8 տղա 4 աղջիկ/ և մեկ մարզիչ` /ներկայացուցիչ/, /տես հավելված 1/:
2. Հայտերի հետ ներկայացվում են մասնակից ֆուտբոլիստների(ուհիների) ծննդյան վկայականների պատճեները, դպրոցից տեղեկանք փակցված 3x4 սմ չափսի գունավոր
լուսանկարով հաստատած դպրոցի տնօրենի կողմից /կնիքը հաստատած լինի նկարի վրա/, /տես հավելված 2/:
3. Հայտերը ներկայացնել`
- առաջին փուլ` ս/թ ապրիլի 9-ը:
- երկրորդ փուլ` ս/թ մայիսի 13-ից 21-ը:
4. Վերահայտավորումը` առաջին երկրորդ փուլերի միջև ընկած ժամանակահատված:

Ծախսերը

1. Առաջին փուլի անցկացման ծախսերը կատարում են միջնակարգ դպրոցները:
2. Երկրորդ փուլի անցկացման ծախսերը կատարում է <<Կոկա - Կոլա ՀԲՔԱ>> ՓԲԸ-ն:

Մրցաշարի անցկացման կարգը

1. Մրցաշարը կանցկացվի օլիմպիական մրցակարգով: 2. Երկրորդ փուլ դուրս եկած 32 թիմերն ըստ վիճակահանության կնդգրկվեն օլիմպիական մրցակարգի 1/16 փուլում:
3. Խաղին յուրաքանչյուր թիմից մասնակցում է 8 ֆուտբոլիստ(ուհի) /7 խաղացող և 1 դարպասապահ/:
4. Յուրաքանչյուր խաղին թիմերի մեկնարկային կազմերում պետք է հանդես գա հայտում արձանագրված առնվազն երկու աղջիկ ֆուտբոլիստուհի և փոխարինվելու դեպքում
փոխարինվի աղջիկ ֆուտբոլիստուհիով:
5. Խաղից առաջ խաղի արձանագրությունում լրացվում է այն ֆուտբոլիստների տվյալները, որոնք արձանագրված են հայտում, ինչպես նաև ներկայացնում են դպրոցի
տեղեկանքները /փակցրած լուսանկարով/:
6. Խաղից ուշանալու դեպքում, ուշացող թիմին սպասում են խաղասկզբից հետո 15 րոպե, որից հետո թիմին գրանցում են <<չներկայացած>>:
7. Տուգանային, ազատ և անկյունային հարվածների ժամանակ մրցակից թիմերի ֆուտբոլիստները պետք է գտնվեն գնդակից նվազագունը 5մ. Հեռավորության վրա:
8. <<Խաղից դուրս>> վիճակ չի կիրառվում:
9. Դարպասապահին ետ փոխանցում թույլատրվում է:
10. Փոխարինում կարելի է կատարել հայտում արձանագրված բոլոր ֆուտբոլիստ-ները(ուհիները)` ետ փոխարինում թույլատրվում է:
11. 11-մետրանոց նշակետը փոխարինել 7-մետրանոց նշակետի:
12. Խաղերը ոչ-ոքի ավարտվելու դեպքում հաղթող թիմը որոշվում է 7 մետրանոց հարվածաշարի միջոցով` ըստ <<Ֆուտբոլ խաղի կանոնների>>:
13. Խաղերի տևողությունը 50 րոպե է /25+25/, կիրառվում է մինչև 10 րոպե ընդմիջում:

Բողոքարկումներ

1. Բողոքարկումը ներկայացվում է 24 ժամվա ընթացքում:
2. Բողոքարկման որոշումները կայացվում են ՀՖՖ-ի և <<Կոկա - Կոլա ՀԲՔԱ>> ՓԲԸ -ի ստեղծած կարգապահական հանձնախմբի կողմից:

Կարգապահական տուժեր

1. Չհայտավորված ֆուտբոլիստ հայտնաբերելու դեպքում թիմին գրանցվում է պարտություն / -:+ /:
2. Խաղին ահարգելի պատճառով չներկայանալու դեպքում թիմին գրանցվում է պարտություն / -:+ /:

Պարգևատրումներ

1. Մրցաշարի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղ գրաված թիմերի ֆուտբոլիստները(ուհիները) և
մարզիչները կպարգևատրվեն դիպլոմներով և հուշանվերներով: Առաջին տեղ գրաված թիմը պարգևատրվում է նաև <<ՀՖՖ - Կոկա - Կոլա>>-ի գավաթով:
2. Երկրորդ փուլի մասնակից թիմերի խաղացողներին <<Կոկա - Կոլա>> ՀԲՔԱ-ի կողմից կտրվի մարզահագուստ: