Նորություններ

Կարեն Խաչանովը հաղթել է Միրզա Բաշիչին

Սպորտ 2016-08-25

Ծագումով հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, որը ներկայացնում է Ռուսաստանը, US Open-ի որակավորման առաջին շրջանում 6։4, 6։4 հաշվով հաղթել է բոսնիացի թենիսիստ Միրզա Բաշիչին։
Դիմակայությունը տևել է 69 րոպե։ ATP-ի վարկանիշային աղյուսակում 96-րդ տեղը զբաղեցնող թենիսիստը կատարել է 8 էյս, թույլ տվել մեկ կրկնակի սխալ, ինչպես նաև իրացրել երեք բրեյք-փոյնթ։
 
Որակավորման եզրափակիչ դուրս գալու համար Կարենը կմրցի Ասլան Կարացև (Ռուսաստան) - Ադրիան Մենենդես-Մասեյրաս (Իսպանիա) զույգի հաղթողի հետ։
 
Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: