Նորություններ

Ամփոփվել են միջազգային օլիմպիադաների արդյունքները

Կրթական 2016-08-24

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ ամփոփվել են 2015-2016 ուսումնական տարվա միջազգային առարկայական օլիմպիադաների արդյունքները:
ԵՊՀ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հ. Նավասարդյանի տեղեկացմամբ Հայաստանի դպրոցականները միջազգային առարկայական օլիմպիադաներին մասնակցում են 1993 թվականից:
 
2015-2016 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանի դպրոցականները մասնակցել են ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա և աշխարհագրություն առարկաների միջազգային օլիմպիադաներին:
 
Ընդհանուր առմամբ նշված առարկաների օլիմպիադաներին մասնակցել է 25 աշակերտ, որոնք նվաճել են 15 մեդալ, այդ թվում՝ 1 ոսկե, 3 արծաթե և 11 բրոնզե:
 
Մեդալների ընդհանուր հաշվարկով Հայաստանի դպրոցականների թիմերի նվաճումն  ավելին է, քան հարևան երկրների՝ Վրաստանի և Ադրբեջանի օլիմպիական մեդալները  միասին  վերցրած:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: