Նորություններ

Օգոստոսյան խորհրդակցություններ մարզերում և մայրաքաղաքում

Կրթական 2016-08-22

2016-2017 ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին և տնօրեններին անհրաժեշտ մեթոդական օգնություն կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել օգոստոսի 25-30-ը մարզերում և Երևան քաղաքում հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցություններ կազմակերպելու վերաբերյալ:
Համաձայն հրամանի` հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցություններին մասնակցելու, տեղում իրավիճակին ծանոթանալու և չլուծված խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով ըստ հաստատված ժամանակացույցի՝ ՀՀ մարզեր կմեկնեն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ԿԳՆ Ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը, Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը:
 
Նախարար  Լևոն Մկրտչյանն  օգոստոսի 26-ին կայցելի ՀՀ Լոռու, օգոստոսի 27-ին՝  Տավուշի, օգոստոսի 29-ին` Գեղարքունիքի մարզեր: Օգոստոսի 30-ին  նախարարը ներկա կլինի Երևան քաղաքի և  ՀՀ կրթության և գիտության  նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությանը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: