Նորություններ

Հայտնի է հեռակա ուսուցման ընդունելության տեղերի քանակը

Կրթական 2016-08-17

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել են ՀՀ պետական բուհերի բակալավրի կրթական ծրագրով 2016-2017 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելության տեղերն ըստ բուհերի և մասնագիտությունների:
Համաձայն հրամանի՝  պետական բուհերին հատկացվել է 8048 հեռակա ուսուցման տեղ, այդ թվում՝ 634 տեղ բանակից զորացրվածների համար:
 
Միաժամանակ  բարձրագույն ուսումնական հաստատություններին հանձնարավել է ուսման վարձի չափը սահմանել առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված վարձի սահմաններում:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: