Նորություններ

Տնօրենների հավակնորդներին շնորհվել են հավաստագրեր

Կրթական 2016-08-15

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը ՄԿՈՒ ոլորտում հավաստագրման քննությունները հաջողությամբ հանձնած 30 հավակնորդի հանձնել է նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր:

«Մեր պետության և սերնդի հետագա ճակատագիրը կախված է պետական մտածողություն ունեցող ղեկավարներից, այդ թվում նաև կրթական հաստատությունների տնօրեններից:
 
Կառավարման գործը հատկապես կրթության ոլորտում բարդ է, պատասխանատու և լի բազմաթիվ խնդիրներով: Իմ հորդորն է, որ դուք երբեք չընկճվեք, վստահ լինելով, որ ձեր կատարած գործը պետական կարևորություն ունի»,- նշել է  Մանուկ Մկրտչյանը:

Հավաստագիր ստացած տնօրենների հավակնորդներն իրավունք են ստանում առաջիկա հինգ տարվա ընթացքում մասնակցել ՄԿՈՒ ոլորտում առկա թափուր տեղերի մրցույթներին՝ նախատեսված տնօրենների համար:

Աղբյուրը՝ Edu.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: