Նորություններ

Ավարտվել է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Կրթական 2016-07-30

Տեղի է ունեցել Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի փակման արարողությունը: Վերապատրաստման մեկամսյա դասընթացների շրջանակում 18 երկրի 67 ուսուցիչ ստացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության վկայական:

Ծրագիրն ընթացել է վեց ուսումնական խմբում՝ նախադպրոցական, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, կառավարման և լրացուցիչ կրթության կազմակերպման:

Ուսուցիչները մասնակցել են ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների, Երևանի պետական համալսարանի, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի և այլ ուսումնական հաստատությունների դասախոսների պարապմունքներին և գործնական ժամերին:

Աղբյուրը՝ Edu.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: