Նորություններ

Տեղի կունենա 3-րդ բյուրականյան գիտաճամբարը

Կրթական 2016-07-29

Օգոստոսի 22-27-ը Բյուրականի աստղադիտարանում անց է կացվելու 3-րդ բյուրականյան գիտաճամբարը: Գիտաժողովին կարող են մասնակցել 12-15 տարեկան շնորհալի դպրոցականներ Հայաստանից և Սփյուռքից։

3-րդ բյուրականյան գիտաճամբարի շրջանակում դպրոցականները կհանդիպեն հայտնի աստղագետների հետ, աստղագիտական հանրամատչելի ինտերակտիվ դասախոսություններ կլսեն:

Ծրագրում ներառված են նաև գիտական ֆիլմերի դիտումներ աստղագետների մեկնաբանությամբ, ինտելեկտուալ խաղեր, գիշերային դիտումներ փոքր աստղադիտակներով, մոլորակների եռակի միացման դիտում, սիրողական աստղադիտակի պատրաստում, էքսկուրսիաներ, մարզական խաղեր և մրցույթներ, ֆիլմի նկարահանում և այլն։

Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: