Նորություններ

5 ավագ դպրոցում կդասավանդվեն «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «ՏՏ» առարկաները

Կրթական 2016-07-28

Սեպտեմբերի 1-ից ևս 5 ուսումնական հաստատությունում՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, թիվ 198 և 105 ավագ դպրոցներում, ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցում և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Ուսմունք» դպրոցում կդասավանդվեն «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաները:

ՏՀՏ գործատուների անդամ կազմակերպությունների՝ անցած տարի իրականացրած աննախադեպ փորձնական ծրագիրը, արձանագրելով բարձր արդյունքներ, այս տարի ընդլայնվում է:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այն որոշակի ոլորտներից է, որն իր հետ բերում է մուլտիպլիկացիայի էֆեկտ և ազդում մեր կրթության բոլոր օղակների վրա: Ըստ էության՝ արդյունքը տեսնում ենք և´ հանրակրթությունում, և´ բակալավրական ծրագրերում, և´ մագիստրոսական կրթությունում:

…Մասնագիտական խորացված դպրոցներից սահուն անցում է կատարվում դեպի սովորական ավագ դպրոցներ` որոշակիորեն նպաստելով կրթական համակարգի որակի բարձրացմանը»,- նշել է ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Աղբյուրը՝ Edu.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: