Նորություններ

Հայաստանը չի մասնակցի Բաքվում կայանալիք շախմատի Համաշխարհային օլիմպիադային

Սպորտ 2016-07-27

Վերջնական որոշում է կայացվել, որ Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը չի մասնակցելու Բաքվում կայանալիք շախմատի Համաշխարհային օլիմպիադային:

«...Այդ որոշումը համատեղ է, եղել է ընդհանուր քննարկում, և վերջնական եկել ենք այն որոշման, որ տղամարդկանց՝ Հայաստանի հավաքականը չպետք է մեկնի Բաքու»,- նշել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։

Հայաստանի հավաքականն Օլիմպիադայի եռակի չեմպիոն է։ Հայ գրոսմայստերներն ուժեղագույնն էին 2006 (Թուրին), 2008 (Դրեզդեն) և 2012 (Ստամբուլ) թվականներին։

Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: