Նորություններ

Հայ դպրոցականները Թուրքիայում 15 մեդալ են նվաճել

Կրթական 2016-07-25

Հուլիսի 11-18-ը Տրապիզոն քաղաքում կայացել է դպրոցականների 16-րդ համաշխարհային Գիմնազիադան, որը դպրոցականների՝ համաշխարհային սպորտի ամենաբարձր վարկանիշ ունեցող ստուգատեսն է:

Գիմնազիադային մասնակցել է 30 երկրի 2500 դպրոցական: Հայաստանի՝ 38 մասնակցից կազմված պատվիրակությունը հանդես է եկել 9 մարզաձում` աթլետիկա, մարմնամարզություն, լող, հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, նետաձգություն, շախմատ և սուսերամարտ:

Հայաստանը ներկայացնող մարզիկ դպրոցականները 16-րդ համաշխարհային Գիմնազիադայում արժանացել են 5 ոսկե, 2 արծաթե և 8 բրոնզե մեդալների` թիմային հաշվարկով զբաղեցնելով 10–րդ հորիզոնականը:

Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: