Նորություններ

Էգեյան ծովում 23 խորտակված նավ են հայտնաբերել

Ուշագրավ 2016-07-21

Հույն և ամերիկացի հնէաբաններն Էգեյան ծովում տարբեր ժամանակահատվածներում խորտակված 23 նավ են հայտնաբերել: Բացահայտումն արվել է 22-օրյա պեղումների ժամանակ, որոնք իրականացվել են հունիսին և հուլիսի սկզբին:

Առավել արժեքավոր գտածոների թվին է պատկանում հունական նավը, որը թվագրվում է հին արխայիկ ժամանակաշրջանին:

Կարևոր գտածո է համարվում նաև հելլենիստական ժամանակաշրջանի առևտրական նավը` լի ամֆորաներով, որոնք պատրաստվել են Կոս կղզում:

Աղբյուրը՝ Tert.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: