Նորություններ

Աշխարհում 263 մլն երեխա ու երիտասարդ զուրկ են դպրոցական կրթությունից

Կրթական 2016-07-20

ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտի հրապարակած տվյալների համաձայն՝ շուրջ 263 մլն երեխա ու երիտասարդ չունեն դպրոցական կրթություն: Նրանցից 61 միլիոնը 6-11 տարեկան են, 60 միլիոնը՝ 12-14 տարեկան, 142 միլիոնը 15-17 տարեկան են:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան նշել է, որ պետք է ձգտել ապահովել երեխայի՝ վաղ տարիքից ու ամբողջ ցիկլով կրթություն ստանալու հնարավորությունը և իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա վերացնել ամեն քայլափոխի հանդիպող խոչընդոտները:

Կրթություն ստանալու ճանապարհին լուրջ խոչընդոտներ են համարվում կրթության խտրական լուսաբանումները, զինված հակամարտությունները, աղքատությունը:

Դպրոցական կրտսեր տարիքի երեխաների 35%-ը (22 մլն), բարձր դասարանների երեխաների 18%-ը (26 մլն) չի ստացել կրթություն, քանի որ ապրում է հակամարտության գոտիներում:

Աղբյուրը՝ Panorama.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: