Նորություններ

Հայ դպրոցականները՝ միջազգային օլիմպիադայի մեդալակիրներ

Կրթական 2016-07-18

Հոնկոնգ քաղաքում հուլիսի 9-ին սկսվել են 2016թ. առարկայական միջազգային օլիմպիադաները՝ նախատեսված դպրոցականների համար: Հայաստանի դպրոցականների՝ մաթեմատիկայի թիմն արժանացել է մեկ արծաթե և չորս բրոնզե մեդալների:

Արծաթե մեդալի է արժանացել Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սան Միքայել Մկրտչյանը:

Բրոնզե մեդալ են ստացել նույն դպրոցի սաներ Նարեկ Խանդանյանը, Սերգեյ Ներսիսյանը, Վահան Մարտիրոսյանը և «Ֆոտոն» վարժարանի աշակերտ Արսեն Համբարձումյանը:

Աղբյուրը՝ Edu.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: