Նորություններ

Երևանում կկառուցվի տարածաշրջանում առաջին մասնագիտությունների քաղաքը երեխաների համար

Ուշագրավ 2016-06-28

«Փլեյ Սիթի» զվարճանքի կենտրոնը և վարպետների մանկական քաղաք «Մաստերսլավլ»-ը (Ռուսաստան) կնքել են համագործակցության պայմանագիր: Պայմանագրի համաձայն` «Փլեյ Սիթի»-ի տարածքում կգործարկվի մանկական առաջին ինտերակտիվ զարգացնող մասնագիտությունների քաղաքը, որը կոչվելու է «ՍիթիԶեն»:

««ՍիթիԶեն» մասնագիտությունների քաղաքն առաջին նմանատիպ նախագիծն է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում։ Մենք շատ ուրախ ենք «Մաստերսլավլ»-ի հետ համագործակցության, edutainment (կրթություն և զվարճանք) գաղափարի՝ Հայաստանում համատեղ տարածման և «Մաստերսլավլ»-ի մասնագետների՝ երեխաների հետ աշխատանքի հարուստ փորձի օգտագործման հնարավորության համար։

Կենտրոնը նախատեսված է 4-14 տարեկան երեխաների համար, և առաջին իսկ տարում նախատեսում ենք հյուրընկալել 50.000-ից ավել այցելուների»,- նշել է նախագծի ղեկավար Արեն Ապիկյանը։

««ՍիթիԶենը» կարող է դառնալ լրացուցիչ կրթության գաղափարի մի մասը, որն իմ կարծիքով անհրաժեշտ է երեխաներին։ Նմանատիպ նախագծերն առաջին հերթին միտված են երեխայի անհատականության զարգացմանը...»,- ավելացրել է «Մաստերսլավլ»-ի հիմնադիր Վիտալիյ Սուրվիլլոն:    
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: